

Թափուր հաստիքներ
Բաժանորդագրվեք նորություններին
Էլեկտրիկ
ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ` «Փրոփերթի Դիվելոփմենթ Քամփանի» ՓԲԸ
ՊԱՇՏՈՆԸ` Էլեկտրիկ
ՀԻՄՆԱԿԱՆ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ- Էլեկտրական սարքավորումների շահագործում և սպասարկում:
 - Էլեկտրական սարքավորումների սարքին վիճակի ապահովում:
 - Էլեկտրատնտեսության անվտանգ շահագործման և սպասարկման համակարգմանն ու կանոնակարգմանն ուղղված ներքին ընթացակարգերի մշակում, տեղայնացում, ապահովում և վերահսկողություն:
 - Էլեկտրատնտեսության փաստաթղթաշրջանառության վարում:
 - Էլեկտրատնտեսության ոլորտային օրենսդրության մշտական ուսումնասիրություն և անհրաժեշտ փոփոխությունների ներմուծում ներքին փաստաթղթաշրջանառության մեջ:
 - Մասնագիտական որակավորման բարձրացմանն ուղղված դասընթացների մասնակցություն:
 - Մասնագիտական որակների և հմտությունների մշտական կատարելագործում:
 
ՆՎԱԶԱԳՈՒՅՆ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ- Բարձրագույն տեխնիկական կրթություն
 - Աշխատանքային փորձը կդիտվի որպես առավելություն
 - Համակարգչային հմտություններ
 - Ճշտապահություն և կազմակերպվածություն
 - Մասնագիտական գրագրություն վարելու կարողություններ
 - Արտակարգ իրավիճակներում հանգստություն պահպանելու և ռացիոնալ որոշումներ կայացնելու ունակություն
 - Լավ ֆիզիկական պատրաստվածություն՝ մշտական շրջայցերի կատարման և արտակարգ իրավիճակներում անհրաժեշտ գործողությունների կազմակերպման համար
 - Անգլերեն և ռուսերեն լեզուների իմացությունը ցանկալի է
 
ՎԱՐՁԱՏՐՈՒԹՅՈՒՆԸ` Մրցակցային:
«Փրոփերթի Դիվելոփմենթ Քամփանի» ՓԲԸ աշխատակիցների համար սահմանված արտոնությունների փաթեթ, այդ թվում տարեկան պարգևավճար, ապահովագրական փաթեթ, արտոնյալ պայմաններով բանկային ծառայություններ, բազմաբնույթ վերապատրաստումներ, անհատական մասնագիտական զարգացման պլան և այլն
ԴԻՄՈՒՄՆԵՐԻ ՆԵՐԿԱՅԱՑՄԱՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳ` աշխատատեղին դիմելու համար խնդրում ենք լրացնել դիմում-հայտը, կցել CV-ն, նշելով աշխատանքային փորձը, որակավորումը և այն անձանց տվլայները, որոնք կարող են երաշխավորություն տալ, և ուղարկել հետևյալ էլ. հասցեին` hr@prodeco.am:Նամակի վերնագրում խնդրում ենք նշել պաշտոնի անվանումը:
Հարցազրույցի կհրավիրվեն միայն նախնական ընտրությունն անցած թեկնածուները:Դիմումների ընդունման սկիզբը` 15.06.2021
Դիմումների ընդունման վերջնաժամկետը` 30.06.20
Մեր մասին
Հաշվետվություններ
Ծառայություններ
Մեր նածագծերը
Հետադարձ կապ
+374 52 66 99
info@prodeco.am
© 2007-2021 All rights reserved.
